Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու արձագանքները
Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ. Փաշինյան-Պուտին հանդիպում
Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. վարչապետ
Հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան
Մենք շարունակելու ենք պայքարը. Սերժ Սարգսյան
Նոյեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135124 դեպք
Սեւանա լճի ավազանում սկսվել է թռչունների միգրացիան
Նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց համար
Զովունի համայնքում բնակելի թաղամաս կկառուցվի
Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից, ԶՈՒ ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 538 նոր դեպք
Աշխարհում վարակվածների թիվը 98 միլիոնից ավելին է
Գագիկ Իսախանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովի նիստում բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը

Tag: ՀՀ ԿԳՄՍ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Օրակարգում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին ու համագործակցության հնարավոր ընդլայնմանը վերաբերող հարցերն էին: Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործունեության և նախարարության հետ համատեղ ծրագրերի կարևորությունը: ԿԳՄՍ նախարարը, փաստելով պատերազմի և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված քայլերը, առաջարկել է դիտարկել մշակույթի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունը: «Այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական մշակութային և կրոնական հուշարձանները ոչնչացվում են, աղավաղվում: Ադրբեջանի կողմից տարվող մշակութային ցեղասպանության քաղաքականությունը միջազգային նորմերի խախտում է և հակասում է համամարդկային արժեքներին»,- ասել է Վ. Դումանյանը և հավելել, որ հայկական մշակույթի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման նախաձեռնություններում ակնկալում է նաև ԱՄՆ դեսպանատան աջակցությունը: Դեսպան Լին Թրեյսին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենք պատրաստակամ են ընդլայնել համագործակցությունը և Հայաստանին օգնել հնարավորինս արագ հաղթահարել հետպատերազմյան շրջանի դժվարությունները: Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում իրականացվող բարեփոխումներին, քննարկել ներառական կրթության բարեփոխումների ռազմավարությանն առնչվող հարցեր: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախարարությունն այդ բնագավառներում կայուն զարգացում ապահովելու նպատակով ձեռնարկում է անհրաժեշտ քայլերը և այս տեսանկյունից ևս կարևորվում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ԵՀ-Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի III մաս Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրային միադոնոր հավատարմագրային ֆոնդի համար․ ԵՄ-ն հանուն նորարարության նախաձեռնության STEM պիլոտային ծրագրի աշխատանքների Ուսուցիչների վերապատրաստման բաղադրիչ

ԵՀ-Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի III մաս Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրային միադոնոր հավատարմագրային ֆոնդի համար․ ԵՄ-ն հանուն նորարարության նախաձեռնության STEM պիլոտային ծրագրի աշխատանքների Ուսուցիչների վերապատրաստման բաղադրիչ

Համաշխարհային բանկը հրավիրում է կազմակերպության (հաջորդիվ՝ «Կազմակերպություն»)` տրամադրելու ուսուցիչների և դպրոցների ղեկավար կազմի վերապատրաստման աշխատանքների լոգիստիկ պլանավորման և միջոցառումների համակարգման ծառայություններ։ Ուսուցիչների վերապատրաստման դասընթացները Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցներում իրականացնելու է փորձառու ...

«Սպորտային սերունդ» ծրագրի հաղթող դպրոցները համալրվում են նոր մարզագույքով

«Սպորտային սերունդ» ծրագրի հաղթող դպրոցները համալրվում են նոր մարզագույքով

Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է: Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի հանրակրթական դպրոցներին 1 մլն-ական դրամ արժողությամբ նոր մարզագույքի տրամադրման մրցույթ, որին մասնակցել է 69 դպրոց՝ հանրապետության բոլոր մարզերից (աշակերտները պատրաստել են 10 րոպեն չգերազանցող տեսահոլովակներ՝ պատմելով դպրոցական կյանքի, սպորտի կարևորության, իրենց մարզական նվաճումների, ինչպես նաև համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում ներգրավվածության մասին)։ Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժովողի որոշմամբ հաղթող է ճանաչվել 16 դպրոց՝ 1. Տավուշի մարզ, Չինարիի դպրոց 2. Սյունիքի մարզ, Մեղրիի թիվ 2 դպրոց 3. Շիրակի մարզ, Գյումրու թիվ 30 դպրոց 4. Լոռու մարզ, Վահագնիի դպրոց 5. Երևան, Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր 6. Երևան, թիվ 33 դպրոց 7. Կոտայքի մարզ, Ակունքի դպրոց 8. Արմավիրի մարզ, Քարակերտի թիվ 2 դպրոց 9. Արմավիրի մարզ, Լեռնագոգի դպրոց 10. Արմավիրի մարզ, Ալաշկերտի դպրոց 11. Արարատի մարզ, Ավշարի դպրոց 12. Արագածոտնի մարզ, Աշնակի դպրոց 13. Վայոց ձորի մարզ, Աղավնաձորի դպրոց 14. Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի թիվ 3 դպրոց 15. Գեղարքունիքի մարզ, Սևանի թիվ 4 դպրոց 16. Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկի դպրոց Հաղթող դպրոցներից հինգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրը, Չինարիի, Ալաշկերտի, Ակունքի, Աշնակի դպրոցներն արդեն ստացել են մարզագույքը, մյուսները՝ կստանան առաջիկայում։ «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում աշակերտները հանդիպումներ կունենան նաև անվանի մարզիկների հետ։ https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3070872196473387

Հեռավար ուսուցումն արցախցի դպրոցականների համար՝ ԹՈՒՄՈ կենտրոններում. ՀՀ ԿԳՄՍ

Հեռավար ուսուցումն արցախցի դպրոցականների համար՝ ԹՈՒՄՈ կենտրոններում. ՀՀ ԿԳՄՍ

Հեռավար ուսուցումն արցախցի դպրոցականների համար՝ ԹՈՒՄՈ կենտրոններում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակում Արցախից ժամանած դպրոցականները հնարավորություն կունենան հեռավար ուսուցումն իրականացնել ԹՈՒՄՈ կենտրոններում (Երևան՝ Հալաբյան 16, ...

Քննարկվում է դպրոցների զարգացման ծրագրի մշակման պահանջների և մեթոդաբանության նախագիծը. ՀՀ ԿԳՄՍ

Քննարկվում է դպրոցների զարգացման ծրագրի մշակման պահանջների և մեթոդաբանության նախագիծը. ՀՀ ԿԳՄՍ

Քննարկվում է դպրոցների զարգացման ծրագրի մշակման պահանջների և մեթոդաբանության նախագիծը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվում է, որ տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնի ուսումնական ...

49 երկրների պատվիրակությունները քննարկել են բարձրագույն կրթության ընդհանուր տարածքի հեռանկարային զարգացման խնդիրները մինչև 2030 թվականը. ՀՀ ԿԳՄՍ

49 երկրների պատվիրակությունները քննարկել են բարձրագույն կրթության ընդհանուր տարածքի հեռանկարային զարգացման խնդիրները մինչև 2030 թվականը. ՀՀ ԿԳՄՍ

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական առցանց համաժողովը, որը հյուրընկալել էր Բոլոնիայի գործընթացի Իտալիայի քարտուղարությունը։ Կոնֆերանսի ընթացքում ընդունվել են Հռոմի նախարարական կոմյունիկեն, ակադեմիական ազատությունների մասին հայտարարությունը, ...

12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույցը հաստատվել է. ՀՀ ԿԳՄՍ

12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույցը հաստատվել է. ՀՀ ԿԳՄՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 18.11.2020թ. թիվ 1645-Ա/2 հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա 2020 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման աշխատակարգը։ 12-րդ դասարանում սովորողը դեկտեմբերին կարող ...

Վերանորոգվում են մշակութային հաստատությունները, արդիականացվում` ենթակառուցվածքները. ՀՀ ԿԳՄՍ

Վերանորոգվում են մշակութային հաստատությունները, արդիականացվում` ենթակառուցվածքները. ՀՀ ԿԳՄՍ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն։ Նախարարին ներկայացվել են մշակութային հաստատություններում իրականացված և ընթացիկ շինարարական և այլ բնույթի աշխատանքները։ Երգի ...